Ե՞րբ է կարելի փոքրիկին հաց տալ
Շատ մարդիկ առանց հացի չեն պատկերացնում իրենց կյանքը, քանի որ հացի 60-70%-ը պարունակում է ածխաջրեր, որն էլ համարվում է էներգիայի աղբյուր: Սակայն ինչ վերաբերվում է փոքրերին ծնողները պետք է շատ ուշադիր և տեղեկացված լինեն թե երբ ու ինչ քանակությամբ է կարելի փոքրիկին հաց տալ:
Քանի որ փոքրերի օրգանիզմն ամբողջությամբ տարբերվում է մեծերի օրգանիզմից մասնագետները խորհուրդ են տալիս փոքրիկի սննդակարգում հացն ընդգրկել 7 ամսականից: Սկզբնական շրջանում երեխային պետք է տալ 3գրամ հաց, որը քիչ-քիչ կարելի է ավելացնել հասցնելով 15գրամի: Օրվա ընթացքում փոքր քանակությամբ կարելի է նաև տալ փոքրերի համար թխվածքաբլիթներ: Մինչև երեք տարեկան երեխաներին չի կարելի նոր թխված և տարեկանի հաց տալ: 1-1,5 տարեկանից արդեն փոքրիկի սննդակարգում հացի քանակը կարելի է հացսնել 50գրամի և 10գրամի չափով էլ սև հաց տալ: 3-6 տարեկան փոքրիկը արդեն կարող է ուտել մինչև 120գրամ հաց: