Հեռուստացույցը փոքրիկի կյանքում
- Մեր օրերում կա մի արտահայտություն, որ հեռուստացույցը մարդու լավագույն ընկերն է: Շատ ծնողներ փոքրիկին դեռ վաղ հասակից թույլատրում են դիտել հեռուստացույց, մինչդեռ ոմանք էլ դեմ են հեռուստացույցին և անգամ թույլ չեն տալիս որպեսզի երեխան մուլտեր դիտի: Ո՞րն է ճիշտ:
- Մասնագետներն այս հարցին շատ նրբորեն են մոտենում, համարելով, որ ամեն բան պետք է չափի մեջ լինի: Նրանք խորհուրդ են տալիս հետևել, թե որ տարիքում որքան ժամանակ է թույլատրվում հեռուստացույց դիտել:
- Մինչև մեկ տարեկան երեխաներին ընդանրապես խորհուրդ չի տրվում թույլատրել հեռուստացույց դիտել: Սակայն եթե ծնողներն չեն կարողանում կառավարել փոքրիկին, ապա պետք է երեխան ամենաշատը 15-20 րոպե անցկացնի հեռուստացույցի առջև:
- Հեռուստացույցի օգտակարությունը փոքրիկի համար
- Կան մի շարք հաղորդաշարեր, որոնք նախատեսված են հենց նախադպրոցական երեխաների համար: Որքանո՞վ են դրանք օգտակար:
- Այդպիսի հաղորդումների միջոցով փոքրիկը կարողանում է տեղեկություն ունենալ կենդանիների մասին, հեշտորեն սովորել տառերն ու գույները և այլն:
- Ինչումն է կայանում հեռուստացույցի վնասը
- Հեռուստացույցի վնասը կայանում է այն երկար ժամանակ նայելու մեջ: Գաղտնիք չէ, որ ծնողներին շատ ավելի հեշտ է երեխաներին զբաղեցնել հեռուստացույցով, քան թե նրանց համար նոր հետաքրքրություններ մտածել: Հաղորդումները փոքրիկի ուղեղը ծանրաբեռնում են: Ապացուցված է, որ շատ հեռուստացույց նայող երեխաների մոտ առաջանում է մենակ մնալու ցանկություն և նրանք շփվող չեն լինում: Բացի այդ ոչ ճիշտ դիրքով հեռուստացույցի մոտ նստելը վնասում է աչքերը: Փոքրիկին հեռուստացույցի մոտը հեռակառավարման վահանակը ձեռքին միայնակ խորհուրդ չի տրվում թողնել, քանի որ նա կարող է դիտել այնպիսի հաղորդումներ, որոնք չեն համապատասխանում իր տարիքին:
- Բացի այս ամենը երկար ժամանակ անշարժ նստելը հանգեցնում է փոքրիկի գիրացմանը:
- Ծնողների այն հարցին թե երբ փոքրիկին թույլատրել հեռուստացույց դիտի միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Պետք է գրաֆիկ կազմել ինչպես նախադպրոցական, այնպես էլ 7 տարեկանից բարձր երեխաների համար: