Ընդհանուր դրույթներ

Կարևոր

Մուտք գործելով www.poqrikner.am ինտերնետային կայք, Դուք ընդունում եք հետևյալ դրույթներն ու պայմանները, որոնք սահմանում են գնորդի կողմից հեռակա կարգով ինտերնետ խանութի միջոցով ապրանքներ ձեռք բերելու կարգն ու պայմանները: Խնդրում ենք ուշադիր կարդացեք բոլոր մանրամասները: Ողջ տեսականին և նրանց տարբերակները, որը ցուցադրված է poqrikner.am կայքում, հանդիսանում են poqrikner.am -ի սեփականությունը:

    poqrikner.am ինտերնետային կայք մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտագործելով և ինտերնետ խանութից ապրանք պատվիրելով Դուք վստահեցնում եք կազմակերպությանը, որ նպատակադրված եք ձեռք բերել ապրանքները: poqrikner.am -ը իրավունք ունի փոփոխություններ կատարել ընդհանուր դրույթներում և պայմաններում ցանկացած ժամանակ և առանց դրա մասին նախապես տեղեկացնելու:  

Առաքում

Առկա են առաքման 3 տեսակ՝

1․Փոստային առաքում
Այս տեսակի առաքումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով՝ «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով։ Երևանի տարածքում առաքումը կատարվում է՝ 1, իսկ Երևանից դուրս 2-ից 3 աշխատանքային օրերի ընթացքում։ «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում հնարավորություն է տրվում հետևել Ձեր պատվերի առաքման ընթացիկ կարգավիճակին, տրամադրված բեռնային համարով։

2․Առաքչի միջոցով

Առաքման այս տեսակը վճարովի է, արժեքը՝ Երևանում 300 դրամ։ Պատվերները առաքվում են 1-2օրվա ընթացքում, կախված պատվերի տեսակից։

Վճարում և վճարման միջոցներ

Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները՝  ArCa, eDram, Visa։ Առկա է նաև «վճարել կանխիկ» տարբերակը, որը  հնարավորություն է տալիս առձերն կատարել վճարումը առաքիչին պատվերը ստանալիս։

Ապրանքի վերադարձ և փոխանակում

Փոխանակման ենթակա ապրանքներ:  Փոխանակման ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, եթե նշված ապրանքը անսարք է, կամ չի համապատասխանում կայքում բերված նկարագրությանը: 
Փոխանակման ժամկետները: Սպառողը ապրանքը պետք է բացի առաքիչի ներկայությամբ հանձնման պահին և կայքի տեսքին կամ նկարագրությանը չհամապատասխանելու դեպքում իրավունք ունի տեղում հետ վերադարձնել: 

Գումարի վերադարձ: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:

Պատասխանատվություններ
ա
) Կազմակերպությունը պատասխանատու է վաճառված իրի սարքին և լիարժեք լինելու համար։
բ) Պատասխանատու է կորած, չառաքված և հասցեատիրոջը չհասած պատվերի համար, եթե առաքանու մասին տեղեկատվությունը բացակայում է «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում։

գ) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, այն դեպքում, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժնում կա հստակ տեղեկատվություն պատվիրված առաքանու տվյալ փոստային բաժանմունք առաքված լինելու մասին։
դ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից սխալ լրացրած պատվերի հայտի, հասցեի սխալ տրամադրման պատճառով առաքանին երրորդ անձին ուղարկվելու կամ հանձնվելու համար։
ե) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում առաքանու այն ուշացումների համար, որոնք տեղի են ունեցել  «Հայփոստ» ՓԲԸ-ի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանքով։