Ինչի՞ հետ է բախվում հատակի վրա չոչ անող երեխան
Երեխաները 4 անգամ ավելի շատ են շնչում պոտենցիալ վտանգավոր տարրեր, քան մեծահասակները, պնդում են Purdue University-ի գիտնականները: Environmental Science & Technology-ում հրապարակված նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ երբ երեխան չոչ է անում հատակի, հատկապես գորգի վրա, նա փոշու, մաշկի մեռուկացած բջիջների, փոշենյութի, սնկային սպորների եւ բակտերիաների իսկական փոթորիկ է բարձրացնում: Եվ այս ամենը բարեհաջող շնչում է:
Այսուհանդերձ, դա այնքան էլ վատ չէ, քանի որ ավելորդ ստերիլությունը թույլ չի տալիս, որ մանկական իմունային համակարգը զարգանա: Գիտնականների կարծիքով՝ երեխաների շփումը զանազան աղտոտող նյութերի մեծ խտությունների հետ նրանց փրկում է ասթմայի եւ ալերգիայի առաջացումից: Մյուս կողմից՝ երեխան կշնչի նաեւ տարբեր հիվանդածին միկրոօրգանիզմներ, իսկ քանի որ նրա իմունիտետն ավելի շուտ չի կարողանա դրանք հաղթահարել, երեխան կարող է հիվանդանալ:.
Պարզելու համար, թե հատակից երեխայի մարմնի մեջ որքան աղտոտող նյութեր են ընկնում գիտնականներն ինքնաշեն ռոբոտ են օգտագործել, որը սողացել է տներից վերցված սովորական գորգերի նմուշների վրայով:
Սենսորները գնահատել են նրա շնչելու ենթադրվող գոտու մասնիկների քանակությունն ու բաղադրությունը: Պարզվել է, որ ռոբոտի շրջակայքում գոյացել է կախույթային մասնիկների խտացված ամպ, որի խտությունը կարող էր 20 անգամ ավելի բարձր լինել, քան սենյակում: Նաեւ պետք է հիշել, որ մանկական օրգանիզմը վատ է արգելափակում մասնիկների ստացումը: Մեծահասակ մարդու դեպքում դրանց մեծ մասը դուրս է գալիս շնչառական համակարգի վերին հատված (կոկորդ եւ ռունգեր): Իսկ երեխան ավելի հաճախ բերանով է շնչում, ինչը նպաստում է շնչառական ստորին ուղիների վրա (շնչափողա-բրոնխիալ եւ թոքերի հատվածներ) մասնիկների նստվածքին: