Միչինգ, կլոր գաթա, անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Անհրաժեշտ է՝
Մարգարին 1 հատ,
Ձու 2 հատ,
Մածուն 500գրամ,
Ալյուր 600-700 գրամ,
Սոդա 1թ.գ.
Աղ 0.5 թ.գ.
Քացախ 1ճ.գ.
Կարագ 100գ,
Շաքարավազ 100գ:
Պատրաստման եղանակը՝
Ձուն հարել ավելացնել փափկեցված մարգարինը հարել: Մեկ այլ ամանի մեջ խառնել մածունն ու սոդան ավելացնել զանգվածին, ավելացնել նաև աղն ու քացախը, խառնել: Վերջում ավելացնել ալյուրը այնքան մինչև գրտնակվող խմոր դառնա: Բաժանել երկու գնդի: Գնդերից յուրաքանչյուրը բաժանել ևս 4 փոքր գնդերի գրտնակել, շերտերի արանքները խորիզ լցնելով 4 գրտնակած գնդիկները դնել իրար վրա: երեսին ձու քսել ծակծկել պատարաքաղով և եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև կարմրելը:
Խորիզ՝
Տարրայի մեջ լցնել շաքարավազն ու 2-3 ճաշի գդալ ալյուր խառնել, ավելացնել կարագը և խառնել: