Ինչու չի կարելի երեխային համեմատել այլ երեխաների հետ

Հաճախ ծնողներն ու հարազատները երեխաներին համեմատում են այլ երեխաների հետ՝ ասելով, որ մյուսներն ավելի խելացի են ու դաստիարակված: Սակայն հարկավոր է հիշել, որ նման վերաբերմունքը շատ սխալ է: Հոգեբան Ռաիսա Կրավցովանպատմում է, թե ինչու չի կարելի երեխային համեմատել այլ երեխաների հետ:

Հոգեբանի խոսքով՝ երբ երեխային չափազանց հաճախ են համեմատում այլ երեխաների հետ և ընդգծում, որ որևէ բան նրա մոտ ավելի վատ է ստացվում, ապա նրա մոտ կարող են բարդույթներ ձևավորվել: Նա կսկսի մտածել, որ ոչ մեկին պետք չէ և լավ կլիներ, որ իր փոխարեն ծնողներն այլ երեխա ունենային:

Այս ամենը կարող է շատ վատ ավարտ ունենալ: Հարկավոր է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երեխա զարգացման իր տեմպն ունի՝ հատկապես, եթե համեմատվում է երեխայի բնավորության միայն մեկ գիծը:

Անհրաժեշտ է հիշել, որ եթե նույնիսկ կա համեմատելու խիստ անհրաժեշտություն, ապա երեխային կարելի է համեմատել միայն իր հետ անցյալում և փորձել վերլուծել, թե ինչ է նա սովորել այդ ընթացքում կամ բնավորության որ գծերն են փոխվել: