Փոքրիկի ախորժակը

Շատ հաճախ երբ մի քանի ծնողներ երեխաներին տանում են զբոսանքի, նրանց խոսակցության թեման այն է լինում, որ իրենց երեխան լավ չի սնվում: Սակայն նայելով երեխայի տեսքին չի երեվում, որ նա վատ ուտող է: Երբեմն մայրիկներն իրենքել են զարմանում երբ փոքրիկը չնայած այն հանգամանքին, որ լավ չի սնվում հերթական բժշկական ստուգման ժամանակ տեսնում են, որ երեխայի քաշը նորմայում է կամ մի բան էլ ավել է կշռում: Ինչո՞ւմն է խնդիրը:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում գրել մի ցուցակ թե ինչ կերավ երեխան նախաճաշին, ճաշին և ընթրիքին: Ինչպես նաև օրվա ընթացքում քանի թխվածքաբլիթ ու կոնֆետ է նա ուտում: պացուցված է, որ երեխայ վատ ախորժակի պակասը հենց շատ քախցրավենիք ուտելու մեջ է: Պետք է երեխայի սննդակարչգից հեռացնել այդ բոլոր քաղցրավենիքները և միայն մեկ անգամ ճաշից հետո նրան որևէ փոքրիկ քաղցրավենիք տալ:
Կան մի քանի պարզ մեթոդներ երեխայի ախորժակի վերականգնման համար.

 

  1. Փոքրիկին հարկավոր է զբոսանքներ մաքուր օդին և ֆիզիկական ակտիվություն:
  2. Ինչպես արդեն նշեցինք ոչ մի քաղցրավենիք ճաշի փոխարեն: Հիշե՛ք անգամ մեկ գավաթ հյութը կարող է երեխայի մոտ ախորժակի կորուստ առաջացնել:
  3. Փոքրիկը ամեն հարցում նմանակում է մեծերին: Երբ երեխան տեսնում է, թե ինչպես են տան անդամները հավաքվում սեղանի շուրջ և ուտում փոքրիկը ևս նմանակում է նրանց և ցանկանում մեծերի պես ուտել: Եթե հնարավոր չի լինում տան բոլոր անդամներին հավաքել սեղանի շուրջ, ապա դուք սիրելի մայրիկներ Ձեր բալիկների հետ նստեք սեղանի շուրջ և ճաշեք:
  4. Խարհուրդ չի տրվում փոքրիկին ստիպել որևէ բան ուտել: Իհարկե ծնողները շատ ավելի լավ գիտեն թե ինչն է ավելի լավ և ինչը վատ, որ ուտի երեխան, բայց և այնպես երբեմն բացառություններ կարելի է անել:
  5. Պետք է կերակրման ամենօրյա գրաֆիկ մշակել, որ երեխան ամեն օր նույն ժամին ուտի: Եթե դա պահպանեք կնկատեք, որ երբ մոտենա ուտելու ժամը փոքրիկն ինքը կպահանջի ուտելիք:
  6. Մի փոքր խորամանկություններ կատարեք երեխայի մոտ սնունդի և ուտելու նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար: Նրա համար գնեք հատուկ մանկական սպասք իր սիրելի հերոսների նկարներով: Սնունդն էլ գեղեցիկ ձևավորմամբ մատուցեք հաստատ կօգնի: