Showing 1-6 of 6 items.
4,500.00 դրամ
Նկարագրություն
Դասական Ֆինանսական խաղ՝ մոնոպոլիա
Խաղադաշտի և քարտերի լեզուն՝ ռուսերեն
Տարիքային նախապատվություն։ 8+
3,000.00 դրամ
Փայտե տնակ, երեխաներին թվեր սովորեցնելու պրոցեսը ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար։
Էկոլոգիապես մաքուր
Տուփի չափսերն են՝ 14x13x11 սմ
Տարիքային նախապատվություն՝ 1-3 տարեկան:
5,500.00 դրամ
Բառախաղը արտասահմանում մեծ տարածում գտած ինտելկտուալ խաղի հայ ինտելեկտուալ հասարակության համար առաջարկվող մեր տարբերակն է:
Տուփում կան 500 խաղաքարտ, կանոնների թերթիկ և մեկ ավազի ժամացույց:
Մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում հնարավորինս շատ բառեր բացատրեն՝ չօգտագործելով գուշակվելիք բառի անմիջապես ներքևում գրված՝ արգելված բառերը:
Խաղը հրաշալի միջոց է ժամանցն ու գիտելիքի ձեռքբերումը համատեղելու, միտքը մարզելու, այլընտրանքներ գտնելու, առողջ մրցակցելու և արգելքներ հաղթահարելու համար: Սա խաղ-մարտահրավեր է, որը կարող են ընդունել և որին կարող են մասնակցել բոլորը՝ թե գերազանցիկները, թե ցանկացած ուրիշ գնահատականներ ստացողները. չէ՞ որ ինտելեկտը գնահատական չի հարցնում: Ինչու ոչ, խաղին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր վաղուց գնահատականներ չեն ստանում, ավելին, նաև նրանք, ովքեր իրենք են գնահատում:
7,000.00 դրամ
Խաղի Նկարագրությունը՝
Թիմերը մրցում են միմյանց հետ, որպեսզի տեսնեն, թե որ թիմն է կարողանում առաջինը գտնել իր բոլոր գործակալներին: Դոնը կամ Շերիֆը տալիս են մեկ բառից և թվից կազմված հուշումներ, որոնք կարող են վերաբերել խաղասեղանի՝ միանգամից մի քանի բառերի: Թիմի անդամները փորձում են գուշակել իրենց բառերը, խուսափելով հակառակորդ թիմի բառերի գուշակումից: Միաժամանակ բոլորը խուսափում են քիլլերից:
Դոնն ու Շերիֆը գիտեն, թե ովքեր են 25 գործակալները: Նրանց թիմերի անդամները գործակալներին ճանաչում են միայն ԾԱԾԿԱՆՈՒՆՆԵՐՈՎ:
Տարիք՝ 9 տարեկանից բարձր
Պարունակությունը՝
-360 բառաքարտ
-35 բանալի քարտ
-16 գործակալի խաղաքարտ
-7 խաղաղ բնակչի քարտ
-1 կրկնակի գործակալի խաղաքարտ
-1 քիլլերի խաղաքարտ
-1 քարտի ստենդ
-1 ուղեցույց մանրամասն
5,600.00 դրամ
Խաղատախտակի աջ եւ ձախ կողմերում հերթականությամբ շարված են ա-ից ֆ տառերը: Խաղը 2 կողմերի պայքար է, ընդ որում, յուրաքանչյուր կողմում կարող են լինել անսահամանափակ թվով մասնակիցներ: Նախապես կողմերը համաձայնում են, թե ով է սկսում խաղը: Մի խումբը ֆիքսում է 30 վայրկյան ժամանակ, իսկ մյուս խումբը քաշում է խաղաքարտը եւ արագ գտնում է առաջադրանքի պատասխանը. որքան հնարավոր է` երկար բառ, որից հետո խաղատախտակից իր խմբի ուղղությամբ է քաշում այն տառերը, որոնք առկա են պատասխան բառի մեջ: Ի դեպ, եթե բառում նույն տառը կրկնվում է մի քանի անգամ, ապա տառը կարելի է տեղաշարժել միայն մեկ քայլով: Հետո նույն գործողությունը կատարում է մրցակից կողմը, ընդ որում, եթե մտածված բառի մեջ առկա են այն տառերը, որոնք արդեն մեկ անգամ տեղաշարժվել են, նույն տառը կարելի է տեղաշարժել հակառակ ուղղությամբ եւս: Եթե կողմերից մեկը խաղատախտակից հանում է որեւէ տառ, ապա այդ տառը մինչեւ խաղի ավարտը պատկանում է տառը դուրս բերած կողմին, իսկ մյուս կողմը կորցնում է այդ տառը ձեռք բերելու հնարավորությունը: Խաղում հաղթող է ճանաչվում այն կողմը, որն առաջինն է դուրս բերում 10 տառ: Եթե խաղի ընթացքում ավարտվել են խաղաքարտերը, բայց ոչ-ոք դուրս չի բերել 10 տառ, հաղթող է ճանաչվում առավել շատ տառեր հանած կողմը, ընդ որում, խաղը սկսող մասնակիցները, եթե անգամ հանել են 10 տառ, հակառակ կողմին եւս թույլ կտրվի կատարել վերջին առաջադրանքը, քանի որ չի բացառվում, որ վերջին խաղաքարտի արդյունքում նրանք դուրս բերեն ավելի շատ քանակությամբ տառեր, քան խաղը սկսող կողմը:
4,000.00 դրամ
Նկարագրություն
Մանկական զարգացնող խաղ փոքրիկների համար
Խաղի օգնությամբ երեխան ծանոթանում է տարածական պատկերների հետ, փործում է հավաքել պատկերներ։
Խաղը զարգացնում է երեխայի մտավոր և տրամաբանական ունակությունները։
Տարիքային նախապատվություն՝ 4-10 տարեկան
Սեղանի ինտելեկտուալ խաղ, զարգացնող խաղեր, մնա տանը