Սեղանի խաղ "Զանգի"


Առկա է: 999
ID - 88
5,200.00 դրամ

+




Խաղի սկզբում խաղաքարտերը հավասար քանակությամբ բաժանում եք մասնակիցների միջև: Մասնակիցները խաղաքարտերը դնում են իրենց առջև փակ վիճակում, իսկ նրանց մեջտեղում դրվում է զանգը: Մասնակիցները հերթականությամբ սկսում են բացել խաղաքարտերն այնպես, որ առաջինը խաղաքարտը տեսնեն մնացած մասնակիցները և ոչ թե խաղաքարտ բացողը, իսկ բացված խաղաքարտերը դնում եք ձեր բացած նախորդ խաղաքարտի վրա: Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակցի` ժամացույցի սլաքի ուղղությամբ հաջորդ մասնակիցը: Խաղի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի նպատակն է հավաքել սեղանի ողջ խաղաքարտերն իր մոտ: Խաղի կանոնների համաձայն` 5 միատեսակ միրգ առաջինը նկատող մասնակիցը պետք է հարվածի զանգին: Առաջինը զանգին հարվածող մասնակիցը վերցնում է այդ պահի դրությամբ բացված բոլոր խաղաքարտերը և դնում իր խաղաքարտերի տակ` փակ վիճակում: Եթե խաղի մասնակցի վերջին բացած խաղաքարտի հետևանքով սեղանի վրա միատեսակ մրգերի քանակը գերազանցում է 5-ը, մասնակիցը պետք է ասի ԶԱՆԳԻ՝առանց զանգին հարվածելու և շարունակի խաղը, հակառակ դեպքում, եթե իրենից շուտ խաղի այլ մասնակից է նկատում այդ հանգամանքը, ապա նկատող և ԶԱՆԳԻ ասող մասնակիցը վերցնում է վերջին բացված խաղաքարտը և դնում իր խաղաքարտերի տակ: Անկախ խաղի ընթացքից, խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերջին գործողությունը կատարող մասնակցի ուղղությամբ: Եթե խաղի մասնակիցներից որևէ մեկի խաղաքարտերն ավարտվում են, նա լքում է խաղը: Եթե խաղի ընթացքում խաղի մասնակիցներից որևէ մեկը սխալմամբ ասում է ԶԱՆԳԻ կամ հարվածում է զանգին, նա ստիպված է իր չբացված խաղաքարտերից մեկական տալ խաղի մյուս մասնակիցներին: Խաղն ավարտվում է, երբ խաղի մասնակիցներից մեկի մոտ են հավաքվում բոլոր խաղաքարտերը կամ, երբ խաղի բոլոր մասնակիցների մոտ, բացառությամբ մեկի, ավարտվում են բացելու ենթակա խաղաքարտերը: