Սեղանի խաղ "Էքսկուրսիա"


Առկա է: 999
ID - 85
5,900.00 դրամ

+




Էքսկուրսիան նախատեսված է 6 տարեկանից բարձր՝ կարդալ իմացող փոքրիկների և մեծիկների համար: Խաղի մասնակիցներն իրենց նախընտրած մարդուկին մեկնարկի վրա կանգնեցնելուց հետո սկսում են նետել զառը, վիճարկելու համար, թե ով է առաջինը սկսում խաղը: Խաղն առաջինը կսկսի ամենաբարձր նիշով զառ նետած մասնակիցը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ նվազման սկզբունքի` հերթականությամբ: Եթե առավելագույն նիշերը 2 կամ ավելի մասնակիցների մոտ նույնն են,ապա այդ մասնակիցները կրկին նետում են զառը, միմյանց միջև առավելությունը որոշելու համար: Խաղում հաղթում է այն մասնակիցը՝ որն առաջինն է հասնում եզրագծին, իսկ եզրագծին հասնելու համար հարկավոր է նետել զառը. ամեն մասնակից մեկ անգամ և շարունակաբար` կատարելով այնքան քայլ, որքան գրված է զառի վրա, ընդ որում, կարելի է քայլ անել, եթե կատարել ես ընտրած խաղաքարտի առաջադրանքը, իսկ եթե չես կատարել առաջադրանքը, ապա կատարում ես այնքան հետքայլ, որքան գրված է խաղաքարտի վրա: Եթե մոտեցել ես մեկնարկին, առաջադրանքը չկատարելու պարագայում հետքայլ չես կատարում: Ընթացքում, եթե մարդուկը կանգնում է սլաքի վրա, որն ուղղված է զբոսայգու, կենդանաբանական այգու կամ կրկեսի կողմը, դու բաց ես թողնում 1 քայլ: Եթե մասնակիցներից մեկն առաջինն է հասել եզրագծին՝ նա հաղթում է, իսկ մնացած մասնակիցները չեն ընկճվում, քանի որ մյուս անգամ էլ բախտը նրանց կժպտա: