Սեղանի խաղ «Քայլ արա»


Առկա է: 999
ID - 83
4,400.00 դրամ

+




«Քայլ արա» խաղի նպատակն է դառնալ ամենահարուստ խաղացողը սեփականության գնելու, վաճառելու և վարձակալելու օգնությամբ: Այն նախատեսված է 2-ից 4 հոգանոց և 8-ից 108 տարեկան մասնակիցներից կազմված խմբով խաղալու համար: 

Խաղը ներառում է` խաղադաշտ, խաղաքար, զառ, խանութներ, գործարաններ, հյուրանոցի աստղեր, «Շանս» և «Հանրային գանձարան» քարտեր, խաղային փողեր և սեփականության «Բաժնետոմս» քարտեր: 
Խաղի կանոնները շատ պարզ են, այն սկսելու համար հարկավոր է տեղադրել խաղադաշտը, իրարից առանձնացնել «Շանս» և «Հանրային գանձարան» քարտերը և երեսակողմով դնել ներքև` դրանց համար առանձնացված խաղադաշտի համապատասխան գույնով հատվածների վրա: Խաղացողներից յուրաքանչյուրը իր համար խաղաքար է ընտրում և այն դնում է «Քայլ արա» դաշտի վրա: 

Խաղը հնարավորություն կտա բացահայտել քո ձեռնարկատիրական ունակությունները, իսկ վերջում դարձիր մենաշնորհի տեր, ընդ որում` մոնոպոլիա լինելու է, բայց միայն խաղի տեսքով: